25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«4+4+4» ձևաչափով քննարկմանը մասնակցելու ոչևէ հետաքրքրություն չունենք. Փաշինյան /վիդեո/

ԸՕ փակ քննարկումից հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ  քննարկման ընթացքում հնչել են նաև այնպիսի հարցեր ու դիրքորոշումներ, որոնց մասին պետք չէ միանգամից հայտարարել կամ խոսել:
«Դավիթ Հարությունյանը մեզ ներկայացրեց, թե նախագծի քննարկումներն ինչ ուղղությամբ են զարգանում: Այս անգամ պատգամավորները հիմնականում լսողի դերում էին: Կան հարցեր, որոնք  դեռևս պիտի քննարկվեն, հասունանան», – նշեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ինքը և իրենց կուսակցության ներկայացուցիչները չեն ներկայանա  «4+4+4» ձևաչափով քննարկումներին:

« «4+4+4»  ձևաչափով քննարկմանը մասնակցելու ոչևէ հետաքրքրություն չունենք, բայց դա չի նշանակում, թե մենք պրոբլեմ ունենք` այդ ձևաչափի հետ կապված», – ընդգծեց Փաշինյանը:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ