28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Բարի լուր գազ սպառողների համար

233

ԱԺ գազային հանձնաժողովի անդամ, տնտեսագետ  Միքայել Մելքումյանը կարծում է, որ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ կէժանացնի գազի գինը:

«Պետք է ասեմ, որ այս պարագայում կարևոր են նաև քաղաքական գործընթացները», – ընդգծեց Միքայել Մելքումյանը:

Ըստ Միքայել Մելքումյանի՝ այժմ Գազպրոմը չունի մեծ ծախսեր անելու անհրաժեշտություն չունի, իսկ դա հուսադրող է. սպառողը, ամենայն հավանականությամբ, կզգա դրական առաջընթաց:

«Գազպրոմը ինչքան որ պետք է, աշխատողներ է ընդունել վերջին տարիներին: Գազաֆիկացման աշխատանքները նորմալ կատարվել են, աշխատողների աշխատավարձն էլ է բարձրացել: Այսինքն՝ հավելյալ ծախսեր չկան, որ պետք է արվեն մոտ ապագայում: Կապիտալ ներդրումներ  էլ չեն արվելու: Ուստի, կարծում եմ, որ եթե Ռուսաստանն ընդառաջ գնա Հայաստանի խնդրանքին և գազի գինն իջեցնի, սպառողն, ամենայն հավանականությամբ, կզգա այդ դրական առաջընթացը՝ գազի էժանացումը: Բայց, այսուհանդերձ, կուզենայի շեշտել, որ դեռևս վաղ է ինչ-որ հստակ բան ասել», – ասաց Միքայել Մելքումյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ