23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարուքյանը հաղթեց նախարարներին

Կառավարությունն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց ԱԺ անխակ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով պատգամավորն առաջարկում է Քրեական օրենսգրքում փոփոխություն անել եւ ընտրակեղծարարներին տուգանելու փոխարեն միայն ազատազրկել:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գործադիրին ներկայացրեց կառավարության բացասական եզրակացությունը՝ առաջարկելով հարցի վերբերյալ քննարկում կազմակերպել:

Էկենոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ պետք է խստացնել տուգանքի չափը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը լսելով նախարարների տեսակետները՝ ասաց, որ ինքն ուսումնասիրել է այս խնդիրը եւ գիտի, որ Գերմանիայում եւ Շվեյցարիայում գործում է թե տուգանքը, թե  ազատազրկումը:

«Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի մենք տանք համաձայնություն, ԱԺ-ն կորոշի: Իրավական առոմով ես էլ եմ համարում, որ ճիշտ չի»,- նշեց վարչապետը եւ դրական եզրակացություն ստացավ պատգամավորի նախաձեռնությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ