19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խրախուսվել են երկու և ավելի երեխա ունեցող ուսանողները

Մարտի 29-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությունը։ Նշենք, որ ՀԵՀ-ն ուսումնառության ամբողջ ընթացքում փոխհատուցում է պետական, միջպետական և 2014 թվականից հետո հավատարմագրված ոչ պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող և երկու ու ավելի երեխա ունեցողների ուսման վարձն ամբողջությամբ։

Այս կիսամյակում աջակցություն ստացան երկու և ավելի երեխա ունեցող 17 ուսանող-ծնողներ։ Նրանցից 3-ը ոչ պետական բուհերից են, 14-ը՝ պետական։ Փոխհատուցում ստացողներից մեկը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղից է։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ երբ նոր-նոր սկսում էին այս ծրագիրը, հարցում անցկացրին բուհերում՝ հասկանալու համար, թե քանի ուսանող ունի երկու և ավելի երեխա։ Այդ ժամանակ տվյալները բավականին փոքր էին՝ ընդամենը 6-7 ուսանող։ Այսօր արդեն այդ թիվը 17 է։ «Այս թվի մեծացումը ես ամբողջությամբ չեմ կապի մեր ծրագրի հետ, բայց ասել, որ մեր ծրագիրը դեր չի ունեցել, նույնպես չեմ կարող։ Փաստորեն, մենք կարողանում ենք մեր փոքր լուման ունենալ ծնելիության խթանման հարցում։ Ուսանողների շրջանում կան որոշակի սոցիալական խնդիրներ, դրանք ավելի խորն են ընտանիք կազմած, երեխա ունեցող ուսանողների մոտ։ Ուստի Երիտասարդական հիմնադրամը փորձում է մեղմել նրանց խնդիրները»,- ասաց Կարեն Ավագյանը՝ շեշտելով, որ Երիտասարդական հիմնադրամն իրականացնում է բազմաթիվ սոցիալական ծրագրեր, որոնք երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում են։

Ժասմենա Առուստամյանը Գորիսի պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող է, ունի երեք երեխա. «Առաջին անգամ չէ, որ օգտվում եմ այս ծրագրից։ Շատ մեծ դժվարությունների առաջ ենք կանգնում ուսման վարձը վճարելիս։ Եվ շատ շնորհակալ ենք նախաձեռնողներին»։

Նշենք, որ երեխաներ ունեցող ուսանողներին աջակցելու ծրագիրը ՀԵՀ-ը սկսել է 2014 թվականից։ Նախաձեռնությունը նպատակ ունի սոցիալական աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին, նպաստել երիտասարդների կրթության շարունակելիությանը, երկրորդ մասնագիտություն ստանալուն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ