19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մոսկվայի ինչին է պետք Տիգրան Սարգսյանը. eadaily

Ապրիլի սկզբին Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նախատեսվում է, որ քննարկման են դրվելու ավելի քան քսան փաստաթղթեր, որոնք ուղղված են առաջին հերթին Եվրասիական ներքին շուկայում խոչընդոտների բացահայտնմանը և վերացմանը, գրում է eadaily.com-ը։

Պարբերականը նշում է, որ այդ ֆորումը կլինի առաջին լայնածավալ միջոցառումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորանշանակ ղեկավար Տիգրան Սարգսյանի համար:

Սարգսյանը ղեկավարեց ԵՏՀ 2015 թվականի հոկտեմբերից, նա այդ պաշտոնում փոխարինել է ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոյին: Նա պաշտոնապաես ստանձնեց իր պարտականնությունները 2016 թվականի փետրվարի 1-ից, և այս կարճ ժամանակահատվածում ցույց տվեց, որ մտադիր է ակտիվացնել կառուցվածքի աշխատանքը ինտեգրման առումով, ինչպես նաև ներկա օբյեկտիվ և արհեստական ստեղծված խոչընդոտների վերացման ուղղությամբ:

Տիգրան Սարգսյանը, նախապատրաստվելով միջկառավարական նիստին, հանդիպեց և բովանադակային բանակցություններ անցկացրեց Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների, ՌԴ վարչապետի հետ։

eadaily.com-ը գրում է, որ երբ նշանակվեց Տիգրան Սարգսյանը, ասեկոսեներ էին շրջում, որ նրան նշանակել են, քանի որ կապեր ունի «Սանկտ-Պետերբուրգի թիմի», մասնավորապես, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ: Նրանք Տիգրան Սարգսյանի հետ մի կուրսում են սովորել Լենինգրադի Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտում: Պարբերականը նշում է, որ նման լուրերը չեն դիմակայում լուրջ քննադատություններին: ԵՏՄ-ին Տիգրան Սարգսյանը հարկավոր է մի շարք այլ պատճառներով, որոնցից մեկի մասին ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, որ ԵՏՀ նոր ղեկավարն արդեն «եղել է ուրիշ երկրների կառավարությունների ղեկավար», ընդ որում Մոսկվան գիտի, որ հաջողությամբ է ղեկավարել:

Պարբերականը գրում է, որ ԵՏՀ նոր ղեկավարի բարձր մասնագիտական հատկանիշների վերաբերյալ կասկածներ չկան, նա նաեւ փորձառու ֆինանսիտ է:

Ստեղծված իրավիճակում Տիգրան Սարգսյանի թեկնածությունը որպես ԵՏՀ ղեկավար բավականին հաջողակ տարբերակ էր Մոսկվայի համար, գրում է պարբերականը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ