19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ուսանողների հետ

 ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 29-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի եւ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մի խումբ ուսանողների հետ:

Հանդիպման առանցքում հիմնականում եղել են ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն ու ընտրական գործընթացները, քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր:

ԱԺ փոխնախագահն ուսանողներին ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական շեշտադրումները եւ նախատեսվող փոփոխությունները, կարեւորել ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության մեծացումը եւ ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, ինչին էլ, ըստ նրա, հիմնականում միտված է մշակվող օրենսգիրքը: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում անդրադարձել է կուսակցությունների գործունեությանը, անհրաժեշտ համարել մշակել ընտրական այնպիսի համակարգ, որը կարող է բարձրացնել կուսակցությունների դերը: Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ այդ նպատակին է ուղղված անցումը համամասնական ընտրակարգին: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ օրենսգրքի նախագծի լրամշակման նպատակով իրականացվում են հանդիպում-քննարկումներ տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հաշվի են առնվում բոլոր կառուցողական առաջարկները:

Ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում ուսանողները բազմաթիվ հարցեր են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնք մեծամասամբ վերաբերել են իշխանություն-ընդդիմություն համագործակցությանը, ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի դրույթներին, վստահված անձանց, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներկայացվածությանն ապագա խորհրդարանում եւ այլն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ