24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուռ էր ու սակավաթիվ /ֆոտո, վիդեո/

Այսօր վաղ առավոտյան ԵՊՀ-ի դիմաց կրկին դասադուլ էր: Սակայն ի տարբերություն նախորդ օրերի` այս դասադուլը լուռ էր և կոչերով ու պաստառներով չէր ուղեկցվում: Henaran.am-ի հետ զրույցում ՀՊՃՀ ուսանող Լիլիթ Հարությունյանն ասաց, որ որոշել են լուռ անցկացնել դասադուլը, քանի որ այսօր մարտի 1-ն է: Բացի այդ ուսանողները, Լիլիթի խոսքով, ցանկանում են չհրահրել և զերծ մնալ  բախումներից: Սակայն նրանք չեն պատրաստվում դադարեցնել իրենց բողոքները` ի դեմս դասադուլի:

”Եկել ենք, որ ցույց տանք, որ մինչև վերջ գնալու ենք մեր ասածին և տեսանելի դարձնենք այդ փաստը նրանց համար”,-ասաց նա: Հարցին, թե արդյոք որևէ խոչընդոտներ եղել են ուսանողների համար, պատասխանեց.

”Ոչ, դեռևս ոչ մեկին չեն ազատել դասերից, քանի որ վախենում են այդպիսի քայլերի դիմել, հասկանում են, որ այս շարժումը հզոր է: Դա կբերի ավելի լայնածավալ դասադուլ անողների քանակի”:

Նկատենք, որ այսօր դասադուլ անողների թիվը, ի տարբերություն մյուս 4 օրերի բավական քիչ էր: Հարցին, թե ինչով է դա պայմանավորված, Լիլիթն արջագանքեց, որ այս դեպքում կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը: Դրանից զատ սկավաթիվ դասադուլը հնաարվորություն է տալիս կարծիքներ արտահայտել, զրուցել միմյանց հետ, և բուհ-երի ղեկավարությունների հետ խնդիրներ չառաջացնել: 

ԵՊՀ ուսանող Դավիթ Պետրոսյանը հավելեց, որ բուհ-երի դռները չեն փակվում, իրենք հնարավորություն ունեն մասնակցել դասադուլներին, սակայն մեկ կարևոր խնդիր կա: ”Ամենակարևորը բացակաների խնդիրն է, երբ ուսանողն ունի երկու բացակա, նա գրեթե զրկվում է անվճար սովորելու հնարավորությունից: Ուսանողներն ուզում են մասնակցել, բայց չեն կարող, դա խոչընդոտ է մարդկանց համար, հակառակ դեպքում արդեն ավելի ուժեղ կլինի պայքարը”,-շեշտեց Դավիթը:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ հնարավոր է գնան Ազատության հրապարակ և այնտեղ ունկնդրեն ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակային ասուլիսը:

Հիշեցնենք, որ արդեն 5-րդ օրն է, որ տարբեր բուհ-երի ուսանողներ դասադուլ են անում` պահանջելով վերանայել ընտրությունների արդյունքները: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ