25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուղղակի սպանում են՝ վիճՎել, քծնՎել …

Ոմանք «խուզում են» հայերեն բառերը, ոմանք էլ «վարուցանք են անում» հայերենի անդաստանում. ԱՎԵԼՈՐԴ (ոչ թե ավելՆորդ) հնչյուններ (գրավոր խոսքում` տառեր) են «ծլում» բառերի մեջ: Մեր «գրագետ» պաշտոնյաները, լրագրողները և ուրիշներ հոգնեցնում են այլՈք սխալ ձևով, որ չկա ու չի եղել երբևէ (ԱՅԼՈՑ-ի ազդեցությամբ է Ո-ն հայտնվել ԱՅԼՔ ճիշտ ձևի մեջ): Կոնֆետային լեզվով խոսողներն էլ ԱՂՅՈՒՍԱԿ, ՍՅՈՒՆԱԿ, ՊԱՅՈՒՍԱԿ բառերի մեջ Յ են խցկում ըստ իրենց ճաշակի. կարծում են, թե քաղցրացնում են մեր անուշ հայերենը:

Ուղղակի սպանում են վիճՎել, քծնՎել ձևերի Վ-երը, սրանց «քույրերն են» խաբՆվել, կապՆվել-ի Ն-երը: Անհրաժեշտաբար «խուզենք» ԱՎԵԼՈՐԴությունները և կունենանք ՎԻՃԵԼ, ՔԾՆԵԼ, ԽԱԲՎԵԼ, ՔԾՆԵԼ: «Խուզի» ահագին գործ կան անելու: Հանուն մեր նյարդերի:

Գրում է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ