19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչու է ինքնասպան եղել անչափահաս աղջիկը. Հայկական ժամանակ

Երեկ Երեւանում, հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արեւմտյան Ա1 թաղամասի Անդրանիկի 48 շենքի բակում` մահացած աղջկա դի կա: Հարեւաններից մեկը թերթի  թղթակցին պատմել է,, որ աղջիկն այդ շենքի բնակիչ չէ` ուղղակի սովորում էր 174 դպրոցում, եւ զարմացել է, թե ինչու է աղջիկն այդ շենքից ինքնասպանություն գործել: Հարեւանուհին ասել է նաեւ, որ Սիրարփիի բաճկոնը հայտնաբերվել է 15-րդ հարկում, իսկ նա ինքնասպանություն գործել է 12-րդ հարկից:

Նաեւ հավելել է, որ շրջանառվում են մի քանի վարկածներ: Դրանցից մեկն այն է, որ իբր աղջիկը ինքնասպանություն է գործել` ընկերոջ, կամ կրոնական դրդապատճառներից ելնելով:

Թերթը փորձել է զրուցել նաեւ 174 դպրոցի տնօրեն Գալյա Վասիլյանի հետ, սակայն ուսուցչուհիներից մեկը թղթակցին փոխանցել է, որ տնօրենը հայտնում է, որ հիմա խորհրդակցության է: Թերթի թղթակցի տպավորությամբ` խորհրդակցությունը կապված էր հենց դեպքի հետ, եւ դրան մասնակցում էին իրավապահները:

Սիրարփին բնակվում էր Հաղթանակ գյուղի` (Չորրորդ գյուղ) Ամառանոցային 1-ին տարածքում: Սիրարփիի քրոջ ընկերուհու տեղեկություններով` աղջիկը ինքնասպան է եղել ընկերոջ պատճառով, սակայն մանրամասներ ասել չի կարողացել, նշելով, որ դեռ ոչ մի բան պարզ չէ: Սիրարփիի քույրը` Անահիտը թերթի հետ զրույցում ասել է.

“Ես գործի տեղն էի, մաման ա զանգել ասել, չգիտեմ, էնտեղ ասում են, որ հնարավոր ա իրան ինչ-որ մեկը հրած լինի, հաստատ իրա կամքով չի եղել: Ես ավել ոչ մի բան չգիտեմ, ոստիկանությունը պարզում ա, հնարավոր չի, որ ինքը նման քայլի գնար, էլ ավել բան խոսել չեմ կարա”,-հուզված նշել է Սիրարփիի քույրը, որը մինչ զրույցի սկսվելը ասել էր, որ, եթե ինքը խոսի, ապա իրենց տուն թերթի թթակիցը չպետք է այցելի, քանի որ հիմա ոչ մեկ ավել բան ասել չի կարող:

Անահիտի ընկերուհին թերթի հետ զրույցում նշել է, որ Սիրարփին ուներ մեկ քույր եւ երկու եղբայր եւ ընտանիքը ոչ մի կերպ չի համակերպվում կատարվածի հետ: “Դա տարիքային զարգացման հիվանդություն է, թե ինչպես նա պատվով կկարողանա դուրս գալ` այլ հարց է, անպայման պետք է մանկավարժությունը իր խոսքն ասի, շրջապատը տվյալ դեռահասին ջերմությամբ վերաբերվի, բայց ոչ թե այնպիսի ջերմությամբ, որը շատ նման է բռնության”,- բացատրել է հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ