24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գազի հետ հոսանքն էլ կէժանանա՞

Գազի գնի  էժանացմանը զուգընթաց փորձագետները կարծիք են հայտնում, որ եթե գազի գինն էժանանա, պետք է որ, հոսանքի սակագինը ևս նվազի: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցումայս առնչությամբ մասնավորապես նշեց.

‹‹Էլեկտրաէներգիան ստանում ենք նաև գազի սպառումից: Տրամաբանական  է, որ մեկի գնի իջեցումը  պիտի իր ազդեցությունը թողնի մյուսի վրա: Ամբողջ խնդիրը գազի գնի իջեցման քանակի մեջ է: Այստեղ մի խնդիր կա. գազի գինը պետք է համապատասխան չափով իջնի, որ դա  իր ազդեցությունն ունենա նաև հոսանքի սակագնի վրա››:

Վարդան Բոստանջյանը շեշտեց՝ եթե գազի գինը մի քանի դրամով էժանանա, բնականաբար, դա չի ազդի հոսանքի գնի վրա:

‹‹Այնպես չէ, որ եթե գազի գինը  երկու դրամ  էժանանա,  պիտի հոսանքն էլ էժանանա: 165 դոլարով ենք հազար խորանարդը ստանում Ռուսաստանից: Բայց գազը սպառողին հասնում է գրեթե երկու անգամ թանկ: Երկու գործոնն էլ էական է՝ Ռուսաստանն էլ պիտի էժանացնի, այստեղի կառավարումն էլ պիտի լինի արդյունավետ՝ այնպես,  որ սպառողը զգա գազի էժանացումը: Կարծում եմ ՝ մեր երկիրն ունի այդ հնարավորությունը, կարող ենք համապատասխան քաղաքականություն վարել  ու անել այնպես, որ գազը  քաղաքացուն հասնի ավելի էժան ու ըստ այդմ՝  հնարավոր է, որ հոսանքի  սակագինը ևս նվազի››:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ