19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առանց ջարդել-փշրելու

‹‹Այսօր ՀՀԿ հիմնադիր  Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար  66 տարեկան: Շնորհավորում եմ բոլորիս՝ ոչ միայն հանրապետականներին, այլև ամբողջ հայությանը: Դեռ պատանեկության տարիներին Աշոտ Նավասարդյանը զինվորագրվել է անկախության պայքարին: Ավելի քան տասը տարի նա ազատազրկված է եղել, միայն նրա համար, որ խորհրդային տարիներին պրոպագանդել է անկախություն և եղել է անկախության գաղափարի ջահակիրը››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փողղոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակը շեշտեց, որ հպարտ է, որ   այնպիսի կուսակցության ներկայացուցիչ է, որը հիմնադրել է Աշոտ Նավասարդյանը:

‹‹ՀՀԿ-ի ղեկավարները բոլոր ժամանակներում եղել են գաղափարի մարտիկներ՝ Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը: Վերջիններս այն մարդիկ են, ովքեր հետևել են Հանրապետական կուսակցության փիլիսոփայությանն ու հետագծին: Երբ հարկ է եղել, Հանրապետական կուսակցությունը եղել է անկախության պայքարին զինվորագրված, Արցախյան հերոսամարտում եղել է առաջին գծում, շինարարության մեջ՝ կառուցող… Այս ամենն արվել է: Անշուշտ, կուսակցությունը չի կարող թերություններ չունենալ: Կատարյալ է միայն Աստված: Այնպես չի, որ մենք խուսափում ենք պատասխանատվությունից, պարզապես մենք պահպանողական ուժ ենք եւ առաջ ենք շարժվում էվոլյուցիոն մեխանիզմով, առանց ջարդել-փշրելու: Այո, բարեփոխումներ արվում են եւ արվելու են ներսում էլ:

ՀՀԿ-ն համեմատե՛ք այլ կուսակցությունների, ուժերի հետ: Մյուս կուսակցությունները տարին վեց անգամ կռվում-բարիշում են, ոմանք տեր են միայն տնտեսական աճերին, իսկ բացթողումներն ու անհաջողությունները՝ իրենցը չեն համարում: ՀՀԿ-ին քննադատելը շատ հեշտ է, որովհետեւ մենք ասում ենք, որ պատասխանատու ենք եւ լավի, եւ վատի համար, եւ դրականի, եւ ձախողման համար››:

Շարմազանովն ընդգծեց, թե կուսակցությունը կենդանի օրգանիզմ է ու մշտապես պետք է զարգանա ու փոփոխվի եւ որ ՀՀԿ-ն ունի թերություններ, բայց միաժամանակ՝ հարկ է հիշել այս կուսակցության առավելությունների մասին եւս:

Հարցրինք՝ արդյոք ՀՀԿ-ում ինքնամաքրման անհրաժեշտություն զգում են, միշտ էլ իշխանություն ունենալը, լծակների տիրապետելը խախտում է գաղափարի եւ կցված անորակության բալանսը հօգուտ վերջինիս. Աշոտ Նավասարդյանն ու կուսակցության հիմնադիրները ազգանվեր, ինչ-որ տեղ ռոմանտիկ գաղափարին են զինվորագրվել, իսկ այսօր իրականությունն այլ է, ինչ-որ տեղ խաթարված.

‹‹ՀՀԿ-ն  այսօր ՀՀ ամենաառողջ, կայացած կուսակցությունն է: Չեմ կարծում, որ ՀՀԿ-ն հեռացել է իր իր իդեալներից: Ռազմիկ Զոհրաբյանը՝ ՀՀԿ փոխնախագահը, Գալուստ Սահակյանը, Վազգեն Կարախանյանը, Սամվել Նիկոյանը, Ռուբեն Թադևոսյանը, Մուշեղ Լալայանը, Գագիկ Մինասյանը…. Այս մարդիկ առանցքային դերակատարում ունեն կուսակցության ու պետության կայացման գործում: Կուսակցության հիմնադիրների մեծ մասն այսօր կուսակցությունում է: Պետք է գնահատել մարդկանց ու նրանց արածները: Պարզապես հայերի մեջ մի վատ բնավորություն կա. ինչպես հանճարեղ գրող Սևակն է ասել՝ կտրվելուց հետո է միայն Երևում ծառի բուն հաստությունը: Եկե՛ք գնահատենք մեր կողքին ապրող հերոսներին››:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ