20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սաակաշվիլին ներկայացրել է Իվանիշվիլիին որպես վարչապետ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհրդարանական ընտրություններում հաղթանակած “Վրացական երազանք” կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իանիշվիլիին ներկայացրել է որպես երկրի վարչապետի թեկնածու: Ընդ որում, նախագահի մամլո քարտուղար Մանանա Մնաջգալաձեն հայտնել է, որ Իվանիշվիլին 10 օր ժամանակ ունի կառավարության նոր կազմը նախագահին ներկայացնելու համար, հաղորդում է “Грузия-Online”-ը:

Իվանիշվիլին, սակայն, մինչ ժամկետ նշանակելն էր հայտարարել կառավարության անդամների թեկնածությունները:

Պաշտպանության նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի Իրակլի Ալասանյան, ներքին գործերի նախարարի պաշտոնը` Իրակլի Գարիբաշվիլին, արդարադատության նախարար կնշանակվի Տեա Ցուլուկիանին, ԱԳ նախարար` Մայա Պանջիկիձեն, վերաինտեգրման հարցերով նախարար` Պաատա Զաքարեիշվիլին, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար` Լեւան Կիպիանին, պատիժների իրականացման գծով նախարար` Սոզար Սուբարին, մշակույթի նախարար` Գուրամ Օդիշարիան, էներգետիկայի նախարար եւ փոխվարչապետ` Կախա Քալաձեն, ենթակառուցվածքների եւ տարածաշրջանային զարգացման նախարար` Դավիդ Նարմանիան, էկոնոմիկայի նախարար` Գեորգի Կվիրիկաշվիլին, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարար` Դավիդ Սերգիենկոն, շրջակա միջավայրի պահպանության նախարար` Խաթունա Գոգոլաձեն, կրթության եւ գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին, ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, սփյուռքի հարցերով նախարար` Կոտե Սուրգուլաձեն, եվրոինտեգրման նախարար` Ալեքսի Պետրիաշվիլին: Ազգային բանկի նախագահի պաշտոնում ներկայացվել է Նոդար Ջավախիշվիլին, գլխավոր  դատախազ կնշանակվի Արչիլ Կբիլաշվիլին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ