18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

‹‹Մարդ պիտի զոհաբերող ու աստվածավախ լինի›› /վիդեո/

Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հաշվարկ է կատարել՝ մեծ գումարներ պետք չեն այդ տոնը ջերմորեն ու բերկրանքով նշելու համար:

‹‹Տասը հոգու համար  քսան հազար դրամը լիուլի կբավականացնի, որ  գնեն Զատկի տոնի համար խորհրդանշական ուտեստները ու համեստ կերպով, ընտանեկան մթնոլորտում նշեն տոնը››: Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ կարևոր է որ մարդիկ ուշադրություն դարձնեն ոչ միայն սեղանին, այլև հոգեպես մաքուր լինեն, զոհաբերող ու աստվածավախ:

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը տեղեկացրեց, որ ըստ ուսումնասիրությունների՝  այս տարի ձուն մի քանի դրամով է թանկացել, իսկ կանաչին՝  նույնիսկ կրկնակի:

Չիլինգարյանը շեշտեց, որ կանաչու թանկացումն այս տարի կապված է ոչ միայն այս տոնի, այլև ցրտահարության հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ