20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադային ընդառաջ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թվականի հուլիսի 18-ից 24-ը կազմակերպում է դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադան` “Ֆիզիկա”, “Մաթեմատիկա” և “Հայաստանի աշխարհագրություն” առարկաներից:

Օլիմպիադայի նպատակն է` ազգային հենքի վրա համախմբել հայ երիտասարդներին, ներգրավել հայերենին չտիրապետող երիտասարդների համար իրականացվող ծրագրերում, խրախուսել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև օժանդակել առողջ մրցակցության պայմաններում գիտելիքների ու ստեղծագործական կարողությունների դրսևորմանը, նպաստել առավել շնորհալի երիտասարդների հայտնաբերմանը Սփյուռքում և Հայաստանում:Օլիմպիադային կարող են մասնակցել 14-ից 18 տարեկան պատանիներ և երիտասարդներ:

Մրցույթներն անցկացվելու են երկու տարիքային խմբերի համար` 14-15 և 16-18: Մասնակիցները կարող են լինել հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` միօրյա) սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ պատանիներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ