24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բացվել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի նոր մասնաշենքը/ֆոտո

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել տարեցների խնամքի և վերականգնման Երևանի թիվ 1տուն-ինտերնատի նոր մասնաշենքի բացմանը: Այն կառուցվել է Քուվեյթի Պետության ֆինանսավորմամբ: Միջոցառմանը ներկա էին նաև Քուվեյթի արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Կառավարության ղեկավարը շրջել է մասնաշենքով, ծանոթացել կատարված աշխատանքներին և տարեցների համար ստեղծված ժամանակակից պայմաններին: Մասնաշենքն ամբողջությամբ համալրվելու է անհրաժեշտ սարքավորումներով, ստեղծվելու են շահառուների սոցիալ-կենցաղային սպասարկման, խնամքի և բժշկական օգնության ծառայությունների պատշաճ  իրականացման պայմաններ: Միաժամանակ մասնաշենքում հնարավորություն կլինի սպասարկել 72 անկողնային հիվանդի:

Վարչապետը բարձր է գնահատել ինտերնատի մասնաշենքի կառուցմանն աջակցելու քուվեյթյան կողմի նախաձեռնությունը և համոզմունք հայտնել, որ նման ծրագրերը կնպաստեն երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Վարչապետը կարևորել է Քուվեյթի արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարարի այցը մեր երկիր՝ ավելացնելով, որ նման փոխայցելությունները հնարավորություն են տալիս քննարկելու հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:  Խոսելով Քուվեյթի հետ տնտեսական համագործակցության զարգացման մասին՝  Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել գործարար կապերի սերտացման ուղղությամբ հետևողական քայլերի, ինչպես նաև Երևանի և Էլ Քուվեյթի միջև ավիաչվերթների իրականացումը, ինչը կնպաստի զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը:

Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն նշել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ կապերի ընդլայնումը և պատրաստ է ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ու նախագծեր:

0dd45ea9-9935-4140-99f6-551865289147

161e7767-2e02-471f-9e63-b20fcd51d7f6

ec4697c9-3dab-46ed-b308-3195e0d38231

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ