20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ապուշություններին մի հավատացեք՝ մարզպետի հորդորը. Չորրորդ ինքնիշխանություն

 

 

 

 

“Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, առաջիկա օրերին պատրաստվում է մեկնել արտերկիր` հերթական բուժզննաթյունն անցնելու եւ սրտի հետ կապված խնդիրները կարգավորելու համար: Թեեւ մարզպետ Խաչատրյանին անցյալ տարի վիրահատել ու ստենդավորել էին սիրտը, այնուամենայնիվ, Խաչատրյանի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Ի դեպ, մեկ այլ խոսակցության համաձայն, հնարավոր է, որ առողջական խնդիրների պատճառով մարզպետ Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին, քանի որ լիովին ապաքինվելու համար նրան երկարատեւ ժամանակ ու հանգիստ է պետք:

Այս եւ այլ հարցերի շուրջ թերթը փորձել է ստանալ նաեւ Սյունիքի մարզպետի մեկնաբանությունը, որն էլ թերթի հետ զրույցում նախ հաստատել է այն տեղեկությունը, որ ինքը այս պահին էլ ապաքինման փուլում է, երկրորդ` նշել է, որ. “Իզուր թող չերազեն, ես չեմ գնում, ես մնում եմ, իմ տեղում աշխատում եմ ու ինձ էլ շատ լավ եմ զգում: Դուք էլ խնդրում եմ ինձ մի մոռացեք, շուտ-շուտ զանգեք, թե չէ ես էլ ձեզ համար եմ սկսում անհանգստանալ: Մնացած ապուշություններին էլ ականջ մի դրեք”: Ճշտմանը, թե երբ է պատրաստվում մարզպետը մեկնել արտերկիր, Խաչատրյանը պատասխանել է. “Հիմա դեռ ստեղ եմ, հլը որ տեղ չեմ գնում, հենց գնալու լինեմ` դուք անպայման կիմանաք”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ