25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր ընդդիմություն. Հրապարակ

Խորհրդարանում երեկ շարունակվում էին ընդդիմության հետ բանակցությունները հետընտրական զարգացումների, իշխանություն-ընդդիմություն նոր մոդելի մշակման շուրջ: Ստեղծված պայմաններում բավականին հետաքրքիր իրավիճակում է հայտնվել Դաշնակցությունը, որը նախորդ օրը փակ քննարկում է արել: Ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, ՀՅԴ-ն գտնում է, որ նոր ընդդիմությունն իրենք են` “Ժառանգության” հետ միասին: Անդրադառնալով բանակցությունների ընթացքին, ՀՅԴ թերթի աղբյուրն ասել է, որ իրենք “Ժառանգության” եւ ՀՀԿ-ի հետ քննարկում են ընդդիմադիր պայքարի ընդհանուր օրակարգը, որովհետեւ շարժումը Րաֆֆիինը չէ, պայքարը ժողովրդական է, առավել ստույգ` “հակասերժական”. ճիշտ է, Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ իրենց պլատֆորմի որոշ կետերի հետ, այնուհանդերձ, համաձայնեցված կետերի շուրջ ընդհանուր օրակարգով կարողանալու են պայքարել ու ձեւավորել ընդդիմադիր դաշտ: Այնպես, որ հասարակությունը հասկանա, որ իր շահերը պաշտպանող ուժի հետ գործ ունի: Լավատեղյակները, սակայն, գտնում են, որ ընդդիմության ձեւավորման կուլիսային-չերեւացող պայքարը դեռ շատ “ջուր” կքաշի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ