23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ապահով հաղթանակ

Ինչպես հայտնի է, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ու քաղհասարակության ներկայացուցիչները ԸՕ-ի քննարկումների ընթացքում հորդորում են ցուցակները հրապարակել։ Անդրադառնալով այս հարցին՝ Խոսրով Հարությունյանը նշել է, որ  հրապարակել ցուցակ, նշանակում է հրապարակել անձնական տվյալներ։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Henaran․am-ի հետ զրույցում այս առնչությամբ նշեց․

«Ես ոչ մի կրիմինալ չեմ տեսնում նրանում, որ ցուցակները հետո հրապարակեն: Եթե ընդդիմության այդ առաջարկը չանցնի, կասկածներ կարող են առաջանալ: Իշխանությունը պիտի անի այնպես, որ հասարակությունն իրեն վստահի»։

Ըստ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի՝ ընդդիմության այս պահանջը չի կարելի համարել մարդու իրավունքների խախտում, մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ավելի վատ պարագաներում ավելի վատթար կերպով են հաճախ խախտվում մարդու իրավունքները։

«Ընդդիմության թույլ վիճակը կանխորոշում է իշխանության հաղթանակը: Ընկնել այս հարցի հետևից, կոմպրոմիսի չգնալ, սխալ կլինի: Իշխանությունը, կարծում եմ, պիտի ընդառաջ գնա ընդդիմության այս առաջարկին։ Իսկ Խոսրով Հարությունյանի այդ բացատրությունն այսպես ասած՝ ուղղակի բացատրություն է։ Դե, եթե այդպես նայենք, դա դիտարկենք որպես մարդու իրավունքների խախտում, այդպիսի ու դրանից ավելի վատ հազար խախտում կարելի է գտնել»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ