20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կգա Պուտի՞նը, թե՞ …Հրապարակ

Կգա՞ ՌԴ նախագահ Պուտինը Հայաստան նոյեմբերի առաջին կեսին, ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, թե՞ ոչ: Ըստ “Հրապարակ”-ի ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ նման բարձրաստիճան այցերը չեն կարող “սպոնտան” լինել, առնվազն երկու ամիս առաջ պետք է այդ մասին կողմերն իմանան, նախապատրաստվեն թե´ արարողակարգային, թե´ անվտանգության, էլ առավել եւս ստորագրվելիք համաձայնագրերի, պայմանագրերի փաստաթղթային հենքի մասով:

 

“Այս պահին որեւէ նման փաստաթուղթ կարծես թե չկա”,-պնդեցին նրանք: Ինչ վերաբերում է երկու միլիարդ դոլարի շուրջ համաձայնությանը, որը ռուսները պատրաստվում են տրամադրել, եթե Հայաստանը միանա Եվրասիական միությանը, ապա, ըստ նրանց, “դեռ վաղ է այդ մասին խոսելը, ճիշտ է, հայկական կողմը փաստաթղթային աշխատանքներն սկսել է` վարկի բաշխման, մնացյալ հարցերի հետ կապված, սակայն եթե նման համաձայնագիր ստորագրելու հարկ լինի, բնականաբար, հայկական կողմը կգնա Մոսկվա եւ ոչ թե հակառակը”:

 

Հիշեցնենք` 2 մլրդ դոլար վարկի մասին խոսքը գնացել է Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին մոսկովյան հանդիպման ժամանակ: “Հրապարակ”-ը փորձեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից ճշտել` կգա՞ Պուտինը նոյեմբերի առաջին տասնօրյակում Հայաստան, թե՞ ոչ: “Մենք այցին վերաբերող պաշտոնական տեղեկություն չունենք”,- ասաց ՌԴ դեսպանատան մամուլի պատասխանատու Սերգեյ Աբելյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ