19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դիմում են Հովիկ Աբրահամյանին /վիդեո/

Կառավարության շենքի մոտ այսօր նորից բողոքի ակցիա իրականացրեցին մի խումբ վարորդներ: «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք պահանջում են վարչապետի հետ հանդիպում, որպեսզի նրան տեղեկացնեն, որ Տրանսպորտի և Կապի նախարար Գագիկ Բեգլարյանը արհամարհում է իրենց պահանջները և լուծում չի տալիս:

«Կառավարությունը ուզում է մեզ հետ բանակցել, բայց Բեգլարյանը գոռոզություն է անում ու մեզ հետ չի հանդիպում »,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրենք յուրաքնաչյուր հինգշաբթի հավաքվելու են կառավարության շենքի մոտ և իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու:

Հիշեցնենք, վարորդները 24 կետից բաղկացած գրավոր պահանջ են փոխանցել վարչապետին և Կառավարությունից պահանջում են վերացնել տաքսի վարելու համար նախատեսված լիցենզիաները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ