20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ռուսաստանը Հայաստանին է նվիրել երկրորդ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրը

Մոսկվայում ընթացող Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի ընթացքում  տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում ձեռք բերված երկրորդ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրի Հայաստանին հանձման արարողությունը:

Միջոցառմանը մաս­նակ­ցել  են «Ռոսպոտրեբ­նադզորի» ղեկավար Ա. Պոպովան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միաց­յալ ծրա­գրի գոր­ծադիր տնօրեն Մ.Սիդիբեն, ՌԴ ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական հարաբերությունների բաժնի ղեկավար Ա.Բոկարեվը, ՀՀ պաշ­տո­նական պատ­­վի­­րա­կության ան­դամները ՀՀ առողջապահության նախարարի տեղա­կալ Գ.Միրիջանյանի գլխավո­րու­թյամբ:

Իր շնորհակալական խոսքում նախարարի տեղակալը նշել է, որ շարժական կլինիկան օգտագործվելու է խոցելի բնակ­չությանը` մասնավորա­պես Հայաստանի մարզերում աշ­խա­տանքային միգ­րանտ­ներին ու նրանց ընտա­նիք­ներին ան­վճար հիմունք­ներով բժշկական ծառայութ­յուններ տրա­մադրելու համար՝ պահ­պա­նե­լով կամավորության ու գաղտ­նիության սկզբունքները:

«Կլինիկայի շահագործումը թույլ կտա առավելագույնս մոտեցնելու ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունները դրանց կարիքն ունեցողներին, զգալիորեն կմեծացնի խորհրդատ­վության ու հետազոտության հասանելիությունը, ինչն էլ իր հեր­թին կնպաս­տի ՄԻԱՎ վարակի վաղ ախտորոշման բարելավմանը, բուժման ու խնամքի ժամանակին տրամադրմանը», -ասել է Միրիջանյանը։

Նա ՀՀ կառավարության, ՀՀ առող­ջապահության նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, «Ռոս­պոտ­րեբ­նադզորին» և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործընկերներին, Հայաստանին մատուցած նվերի համար, ինչը, զգալի ներդրում կունենա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ