25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոստովանել են. Ժողովուրդ

Մարտի 22-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին գրություն էր ուղարկել Հրազդան քաղաքում իրեն գաղտնի հետեւելու մասին. «Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ ինչ-որ անձինք մարտի 21-ին Հրազդան քաղաքում գաղտնի հետեւել են ինձ»:

Պատգամավորը ակնկալում է ստանալ հետեւյալ հարցերի պատասխանը` ովքե՞ր են հետեւել իրեն եւ ինչո՞ւ են դա արել գաղտնի: Զինված են եղել արդյոք այդ անձինք եւ ո՞ւմ հանձնարարությունն են իրականացրել եւ այլն: ԱԱԾ-ն ստացել է Նիկոլ Փաշինյանի դիմումը: Թերթի տեղեկություններվ` արդեն պաշտոնական հարցում է արվել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբին, թե արդյոք իրենք են իրականացրել նկարահանումը:

ԱԱԾ-ի հարցմանը դրական պատասխան է տրվել շտաբից` խոստովանելով, որ իրենք են, իսկ թե կոնկրետ ով է իրականացրել նկարահանումը, չհաջողվեց պարզել: Հիմա ԱԱԾ-ում պատրաստովւմ են Փաշինյանին ուղարկվելիք նամակը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ