25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Հարսնքարի” մեղադրյալը մարզահագուստով էր. Հայկական ժամանակ

Երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող “Հարսնաքարի” գործով ամբաստանյալներից մեկը` Նորայր Հայրապետյանը, դատարան էր ներկայացել սպորտային համազգեստով:

Սա հատկապես ուշագրավ է, որովհետեւ հունիսի 17-ին “Հարսնաքարում” ռազմաբժիշկ Վահե Ավետյանի մահվամբ ավարտված ծեծը սկսվել էր այն բանից, որ Ավետյանը ռեստորան էր գնացել սպորտային համազգեստով: Ինչպես հայտնել էր թերթը, ըստ պաշտոնական տեղեկանքի, Նորայր Հայրապետյանը ռեստորանի անվտանգության աշխատակիցն էր, մինչդեռ ամբաստանյալին ճանաչողները պնդում են, որ նա ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնազորի անդամն է: Ի դեպ, երեկ առաջին անգամ դատարան էր ներկայացել նաեւ տուժող ռազմաբժիշկներից Արտակ Բայադյանը: Ե

րեկ նա թերթի  թղթակցին ասել է, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքը, ըստ որի` իրեն եւ իր գործընկերներին ծեծողներն առնվազն 15 հոգի էին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ