29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ավագ հինգշաբթիի ժամանակացույցը

4bb3b7cc-8a92-44aa-a97b-be59ec6aa387

Ավագ հինգշաբթին մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է: Քրիստոսի երկրային կյանքի վերջին` Ավագ շաբաթվա այս օրը եկեղեցական ծիսակարգում ամենահագեցածն է ողջ տարվա ընթացքում` արարողությունները  սկսվում են առավոտյան և տևում մինչ ուշ գիշեր:

Սիրով հրավիրում ենք մասնակիցը դառնալու բոլոր խորհուրդներին:

Մարտի 24-ին`

ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն: Ավարտին կկատարվի ապաշխարողների արձակման կարգ:
ժ. 11.00-ին` Ս. Պատարագ:
ժ. 16.00-ին` Ոտնլվայի արարողություն: Ավարտին` յուղի օրհնություն: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կարգը կատարի թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ոտնլվայի կարգի ժամանակ Ս. Խորան են  բարձրանում շապիկներ հագած, մկրտված տղաներ, ում ոտքը լվանում է եկեղեցու ավագ հոգևորականը, ինչպես Քրիստոս լվաց իր աշակերտների ոտքերը:

ժ. 19.00-ին` Խավարման կարգ:
Արարողության ընթացքում խորանի վրա վառվում է 13 մոմ, 12-ը` փոքր, իսկ 1 մեծ մոմը կենտրոնում: Ավետարանական ընթերցումների ժամանակ հերթով հանգցվում են 12 առաքյալներին խորհրդանշող մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը` խորհրդանշելով մենակ մնացած Քրիստոսին:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ