16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի՛ շտապեք էպիլիացիայի գնալ, աղջիկնե՛ր. պարզաբանում է մասնագետը /վիդեո/

 
Հաճախ լինում են դեպքեր, երբ աղջիկը նկատում է, որ իր մարմնի տարբեր հատվածներում աղվամազեր են աճում: Ու ոմանք նման դեպքերում՝ գինեկոլոգի դիմելու փոխարեն՝ դիմում են կոսմետոլոգի՝ էպիլիացիայի միջոցով հեռացնում են այդ աղվամազերը: Այս քայն, ըստ Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի՝ միանշանակ սխալ է, քանի որ նախ հարկավոր է նախ հասկանալ, թե տվյալ խնդիրն ինչու է առաջացել մարդու օրգանիզմում, ո՞ր համակարգի խախտման պատճառով:
 
 
‹‹Երիտասարդ աղջիկների մայրիկները սխալ են անում, երբ իրենց դուստրերին տանում են էպիլիացիայի՝ աղվամազերից ձերբազատվելու համար: Ավելի գրագետ կլինի, եթե մայրերը իրենց դուստրերին տանեն հորմոնալ հետազոտության: Իսկ մազահեռացումն արդեն խնդրի լուծման վերջին փուլն է:
 
‹‹Բոլորս պիտի հասկանանք, որ մեր էնդոկրին համակարգը պիտի կարգի բերենք: Այն պիտի հավասարակշիռ վիճակում լինի: Եթե կինը, աղջիկը նկատում է աղվամազերի աճ, նա անմիջապես պիտի դիմի բժշկի, որպեսզի անցնի վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտություն, այնուհետև պացիենտը պետք է արյան անալիզներ հանձնի››, – բացատրեց Խաչանուշ Հակոբյանը:
 
Խաչանուշ Հակոբյանը հորդորեց ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ, խնդիրներ նկատելիս անմիջապես դիմել բժշկի:
 
 
‹‹Եթե հորմոնալ համակարգը խախտվում է, դրան կարող են հաջորդել բազմաթիվ խնդիրներ՝ ընդհուպ մինչև կրծքագեղծի քաղցկեղ››:
Խաչանուշ Հակոբյանը շեշտեց, որ չի կարելի այդպիսի խնդիրները պահել, թաքցնել ու ասել՝ դե լավ, կանցնի››:
 
Մասնագետի խոսքով՝ հետազոտությունների արդյունքները հուսադրող չեն: Մեր հասարակության մեջ դեռևս չի ամրապնդվել բժշկի դիմելու մշակույթը:
 
‹‹Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր հասարակության 70 տոկոսն ունի վահանաձև գեղձի խնդիր: Իսկ Սյունիքի մարզում ու Արցախում վիճակն ավելի վատթար է››:
 
Մասնագետը հիշեցրեց՝ ապրիլի յոթին ընդառաջ՝ Հայ- ամերիկյան առողջության կենտրոնը զեղչեր է սահմանելու կանանց համար: Խաչանուշ Հակոբյանը հորդորեց՝ անկախ նրանից՝ մարդը ունի գանգատներ, թե ոչ, նա պիտի դիմի բժշկի հետազոտվի, չէ՞ որ հիվանդությունը հայտնաբերելն ու  կանխարգելեն ավելի հեշտ է, քան բուժելը:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ