20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ժիրայր Սեֆիլյանը ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ իր մտադրությունը չի փոխել

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը՝ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե «Նոր Հայաստան»-ի մի մասը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, միանալու է «Ժառանգության»-ը՝ ստեղծելով նոր քաղաքական ուժ, ասաց.

«Ինչ-որ մեկի ենթադրությունն է, երևակայությունը: Նման խոսակցություն և քննարկում չի եղել»: Ավետիսյանը տեղեկացրեց, որ Ժիրայր Սեֆիլյանը ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ իր մտադրությունը չի փոխել: Անդրադռանալով իշխանափոխության երրոդ փորձին` Ավետիսյանը նշեց, որ «ճանապարհային քարտեզը» արդեն պատրաստ է, երկիրը այս աղետալի վիճակից հանելու համար պետք է փորձել հնարավոր բոլոր տարբերակները` հնարավորինս անցնցում դուրս գալու համար.

«Մենք ակնկալում ենք, որ դրա շուրջ ընդդիմադիր ուժերի և քաղհասարակության քննարկումների ու համախմբման գործընթացի համախմբում կլինի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ