25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Րաֆֆու անունից նյարդայնանում են. Ժողովուրդ

Նախօրեին, երբ թերթի թղթակիցը հետաքրքրվել էր, թե հնարավոր է` ՀԱԿ-ը միանա “Ժառանգության” ակցիային` ի հարգանք 2008-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը բարկացած տոնով պատասխանել էր. “Դա ի՞նչ հարց է, ո՞ւմ միանանք: Նույնիսկ ժամերն են տարբեր”:

Սակայն մեկ օր անց` արդեն երեկ, ՀԱԿ-ը հայտարարեց, որ նպատակահարմար չի համարում երկու միջոցառումների անցկացումը եւ Կոնգրեսի անդամներին եւ համակիրներին կոչ է անում միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում` չեղյալ հայտարարելով նախապես նախաձեռնած հանրահավաքն ու երթը: 

Այս իրավիճակը արդեն ցույց է տալիս, որ ՀԱԿ-ում իրենք էլ չգիտեն, թե ինչ են անում, ինչ են ուզում կամ առնվազն ՀԱԿ-ի ամենակարկառուն ու սիրված լիդերներից մեկին` Արամ Մանուկյանին, Կոնգրեսում հարկ չեն համարել տեղեկացնել հետագա անելիքների մասին: Ամեն դեպքում, ուրախալի է, որ ՀԱԿ-ը որոշեց գնալ միասնկանության ճանապարհով` առիթ չտալով բազմաբնույթ շահարկումների: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ