20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեր բանակը երբեք այսքան ուժեղ չի եղել /վիդեո/

Երեկ ԱԺ էր եկել ԼՂՀ ԱԺ ‹‹Ազատ հայրենիք›› խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը՝ մասնակցելու  նոր ԸՕ-ին վերաբերող քննարկումներին ու լսումներին:  Ինչպես հայտնի է, Արցախում պատրաստվում են սահմանադրական փոփոխությունների: Henaran.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով այս թեմային՝  Արթուր Թովմասյանը նշեց.

‹‹Դեռևս մի քանի տարի առաջ ‹‹Ազատ հայրենիք››  կուսակցության ղեկավարը՝ Արայիկ Հարությունյանը, իր հարցազրույցներից մեկում նշել էր, թե Արցախը պիտի գնա սահմանադրական փոփոխությունների: Այս մասին վերջինս հայտարարեց նաև 2015 թվականին՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Ընտրություններից հետո՝ փետրվարի սկզբին, Արցախի խորհրդարանում ընդգրկված խմբակցությունների եւ կուսակցությունների  ղեկավարների մասնակցությամբ քննարկվեցին սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցեր: Փետրվարի 19-ին այս հարցի շուրջ  կրկին քննարկումներ եղան խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի միջև: Այնպիսի տպավորություն էր, որ մեծամասնությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին››, – շեշտեց Արթուր Թովմասյանը:

Անդրադառնալով ԼՂՀ փոխվարչապետի՝ Արթուր Աղաբեկյանի դիտարկմանը, թե հնարավոր է Արցախի նախագահի ինստիտուտը  վերանա, Արթուր Թովմասյանը նշեց. ‹‹Կարծում եմ՝ փոխվարչապետը հերաքրքիր առաջարկ է ներկայացրել: Դա քննարկման թեմա է: Դեռ վաղ է կոնկրետ ինչ-որ բան ասել››:

Արթուր Թովմասյանն անդրադարձավ Արցախում տիրող սահմանային լարվածությանը: Վերջինս չժխտեց, որ իրավիճակը խիստ լարված է, այդուհանդերձ, հավաստիացրեց.

‹‹Մեր բանակը  երբեք այնքան ուժեղ չի եղել այնպես, ինչպես այսօր: Մեր սահմանները հագեցած են նորագույն բոլոր տեխնոլոգիաներով ու անհրաժեշտ պարագաներով: Հայ զինվորն ամեն պահի պատրաստ է հակահարված տալ թշնամու ոտնձգություններին››:

скачанные файлы (1)

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսանկարում` Արթուր Թովմասյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ