26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սովը գին ունի». ՀՀ բնակչության զգալի մասն ունի սնուցման խնդիր

Ըստ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների նոր զեկույցի՝ Հայաստանում տնային տնտեսությունների մոտ 15%-ը 2010 թ. ի վեր պարենային անապահով են եղել, իսկ մի զգալի մասը՝ պարենային անապահով դառնալու վտանգի տակ: Բազմաթիվ այլ տնային տնտեսություններ ունեն սնուցման լուրջ խնդիրներ՝ ի դեմս թերաճություն և գերքաշություն ունցող երեխաների մեծ թվի:

Պարենային ապահովության, խոցելիության և սնուցման ամբողջական վերլուծությունը (ՊԱԽՍԱՎ), որը ներկայացնում է Հայաստանի տնտեսական, պարենային ապահովության և սնուցման կարգավիճակը, մատնանշում է, որթերսնուցման առկա կրկնակի բեռը խոչընդոտում է Հայաստանի՝ ամբողջական մարդկային և սոցիալ-տնտեսական ներուժին հասնելու կարողությանը:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը բազմաթիվ ռիսկերի է ենթարկվում և որ տնային տնտեսությունների 28%-ը, որևէ ցնցումի ենթարկվելու պարագայում, կարող է հայտնվել պարենային անապահով դառնալու վտանգի տակ: Ավելին, 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ են, իսկ գրեթե 15%-ը՝ գերքաշ:

Թերաճությունը պայմանավորված է քրոնիկ թերսնուցմամբ և դրսևորվում է երեխաների՝ իրենց տարիքի համեմատ կարճահասակությամբ: Թերսնուցման այս կրկնակի բեռը, համադրված սննդարար միկրոտարրերի անբավարարությամբ, հանրային առողջապահական լուրջ խնդիր է։

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից համատեղ մշակված զեկույցի արդյունքները հիմնված են 2008–2014թթ. Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունների (ՏՏԿԱՀ) վրա։

«Ազգային վիճակագրական ծառայությունը իր անվանազերծված տվյալների բազան տրամադրել է մասնագետներին, ովքեր այն օգտագործել են այս ամբողջական վերլուծությունը կատարելու և հանձնարարականներ մշակելու համար, որոնք պարարտ հող կարող ենհանդիսանալ որոշումների կայացման համար: Այս հանձնարարականները հնարավորություն կտան մեր հաջորդ սերնդի համար ավելի լավ պայմաններ ստեղծել: Ես նաև կցանկանայի իմ երախտիքն արտահայտել ՊՀԾ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ մեր երկրում իրենց անգնահատելի առաքելության համար,»- նշել է ՀՀ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը:

«Սովը գին ունի»,- ասաց Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ Պասկալ Միշոն: «Նախկինում կատարված միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաների թերսնուցումը, առողջապահական ծախսերի աճի և ցածր արտադրողականության հետևանքով, բացասական ազդեցություն է ունենում երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ ) վրա:

«Այն նաև ավելացնում է կրթական ծախսերը: Պարենային անապահով տնային տնտեսություններն ավելի քիչ կրթված անդամներ ունեն և իրենց ընդհանուր եկամտի ավելի փոքր մասն են հատկացնում կրթությանը», – ասաց տկն. Միշոն:

Թերաճությունը նվազեցնելու համար զեկույցն առաջարկում է թերսնման ռիսկերի վաղ հայտնաբերում, իսկ գերքաշության և գիրության դեմ պայքարի համար՝ պատշաճ սնուցման վերաբերյալ իրազեկման բարձրացում: Զեկույցը նաև առաջարկում է բարձրացնել պարենայինապահովության մակարդակը`երիտասարդներիու կանանց զբաղվածության, գյուղական զարգացման, սոցիալական պաշտպանության և կրթության ոլորտներում ներդրումներ կատարելով:

Ավելին, բնական աղետների և տնտեսական սթրեսների հնարավոր ազդեցությունը տնային տնտեսությունների պարենային ապահովության վրա մեղմելու համար զեկույցը կոչ է անում բարելավել անվտանգության ցանցերը:

ՊՀԾ-ը ներկայումս նպաստում է պարենային ապահովությանըև երեխաների կրթությանը՝ Հայաստանի տարրական դպրոցներում սննդարար մթերքի տրամադրման միջոցով: Գործակալությունը, որը Հայաստանում ներկա է 1993 թ.-ից, ՀՀ կառավարությանն աջակցում է ազգային կայուն դպրոցական սնունդ ծրագիր մշակելու հարցում:

Տեղական արտադրության սննդամթերք օգտագործող դպրոցական սնունդը սնուցման նկատմամբ զգայուն սոցիալական ապահովության համակարգ է և կարևոր ներդրում՝ տեղական տնտեսության զարգացմանը աջակցելուն զուգահեռ պարենային անապահովության և թերսնուցման հիմնախնդիրներին արդյունավետ դիմակայելու համար:

«Թերսնուցումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երեխաների համար՝ այն կարող է ազդել նրանց մտավոր և ֆիզիկական զարգացման, ուսումնական ձեռքբերումների, ինչպես նաև առողջության ու արտադրողականության վրա հետագա կյանքում»,- ասաց Տանյա Ռադոչայը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը Հայաստանում: «Հղիության և վաղ մանկության շրջանը՝ կյանքի առաջին 1000 օրը, հատկապես էական են, ինչը նշանակում է, որ մենք պետք է սնուցումը բարելավելու ձևեր գտնենք ոչ միայն վաղ տարիքի երեխաների, այլ նաև մայրերի համար: Առանց սննդարար ուտելիքի հասանելիության և առանց դրա կարևորության մասին տեղեկացվածության մենք չենք կարող ակնկալել առողջ, ուժեղ և գործունյա բնակչություն ապագայում»,- ավելացրեց տկն. Ռադոչայը:

«Ես կցանկանայի ընդգծել 5 տարեկանից ցածր երեխաների թերաճության բարձր ցուցանիշը: Թերաճությունը ոչ միայն անդրադառնում է ընտանեկան կենսամակարդակի վրա, այլ նաև ազդեցություն է ունենում տուժած երկրների տնտեսական զարգացման վրա՝ ՀՆԱ-ի հետ ունեցած իր հարաբերակցության պատճառով: Ես վստահ չեմ, որ մարդիկ գիտակցում են այդ ցուցանիշի բարձրության աստիճանը: Ժամանակն է համախմբվել և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Միավորելով կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների ջանքերը և մոբիլիզացնելով ռեսուրսները՝ հնարավոր է նախագծել արդյունավետ միջամտություններ», –  նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշատական համակարգող Բրեդլի Բուզետտոն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ