24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բրյուսելում գտնվող մեր պատվիրակությանը վտանգ չի սպառնում. Շարմազանով

Բրյուսելում գտնվող մեր պատվիրակությանը վտանգ չի սպառնում: Այս մասին լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում ասաց  ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Նա շեշտեց, որ որ Բրյուսելի ահաբեկչությունը  դատապարտելի է:

Հիշեցնենք, որ այժ, Բրյուսելում են գտնվում Աժ պատգամավորները, ովքեր մասնակցելու են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար 5-րդ նիստին։

«Զրուցել եմ Բրյուսելում գտնվող ԱԺ պատվիրակության անդամների հետ: Նորմալ է, որևէ վտանգ մեր պատվիրակությանը չի սպառնում: Ցանկացած ահաբեկչություն, այդ թվում` այս մեկը, դատապարտելի է: Ահաբեկչության դեմ պայքարը պետք է միավորի բոլորիս, և այդ պայքարում չպետք է լինեն մեծ ու փոքր երկրներ, ժողովուրդներ: Սա մտահոգիչ է, պետք է լինենք ավելի ուշադիր, հստակ պայքար մղենք ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ` անկախ նրանից` Բրյուսելում են կատարվում, Հայաստանի սահմաններին, թե Մերձավոր Արևելքում»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը տեղեկացրեց, որ պատվիրակության կազմում են պատգամավորներ Շուշան Պետրոսյանը, Կարինե Աճեմյանը, Թևան Պողոսյանը և այլք: «Պատգամավորնեը մյուս երկուշաբթի արդեն կլինեն Հայաստանում»,- նշեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ