26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ ունի Սերժ Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի դեմ /վիդեո/

«Զարուհի Փոստանջյանը շատ կոնկրետ խնդիր ունի և փորձում է այդ խնդիրը լուծել` այս կամ այն վաստակաշատ քաղաքական գործիչներին, պետական գործիչներին հարվածելով: Ես չեմ կարծում, որ ընդդիմության մեջ քո տեղն ամրացնելու համար պետք է ուրիշներին հարվածես: Ես կարծում եմ` ավելի ազնիվ մոտեցում է, երբ դու քո տեսակով, քո սկզբունքներով, քո քաղաքական տեսլականով կարողանում ես քո սեփական իմիջը ձևավորել, այլ ոչ թե՝ անպայման մեկ ուրիշին ոչնչացնելու գնով:

Հետևաբար՝ Զարուհի Փոստանջյանի քաղաքական պահվածքն ինձ համար երբեք ընդունելի չի եղել` դա վերաբերի Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կամ մեկ ուրիշի մասին հայտարարություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝  անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի պահվածքին, մասնավորապես` հայտարարությանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ավտորիտարիզմի կնքահայրն է, հայտարարեց ՎՍԴՀԿ նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև տարածված լուրերին, թե ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ն առաջիկայում դաշինք կկազմեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ