29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Ինձ համար Զուրաբյանը երբեք հեղինակություն չի եղել» /վիդեո/

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցի ՀԱԿ-ի ցուցակով, պատասխանեց. «Ո՞վ ասաց, որ ես նման ցանկություն ունեմ..»։

Հարցին, թե հնարավոր է, որ համագործակցի «Բարգավաճ Հայաստանի» հետ,  Լյուդմիլա Սարգսյանը հորդորեց չֆիքսվել ԲՀԿ-ի ուղղությամբ, բայց և նշեց, որ համակրանք ունի ԲՀԿ-ի ղեկավար Նաիրա Զուրաբյանի նկատմամբև նրան ուժող կին է համարում:

Լյուդմիլա Սարգսյանը նաև նշեց, որ պահին չի կարող ասել, թե ում հետ կհամագործակցի ընտրություններից առաջ և ոչինչ չի բացառում։

«Ես չեմ մտածում, որ ես պետք է ներառվեմ ինչ-որ մի կուսակցության ցուցակում։ Խոսքը վերաբերում է քաղաքական դաշինքներին, եթե այդ հնարավորությունը կլինի, որ վերակազմյալ ՍԴՀԿ-ն մասնակցի ընտրություններին, կմասնակցենք։ Ինչ վերաներում է ՀԱԿ-Լյուդմիլա Սարգսյան հակամարտությանը՝ չկա որևէ համակարտություն, չկան ոչ մի հարաբերություններ, ես շարունակում եմ նույնկերպ հարգել ու ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց դա չի նշանակում, որ ես կարող եմ ՀԱԿ բոլոր անդամներին նույն կերպ վերաբերվել։ Սրված հարաբերություններ լինում են, երբ լինում են հարաբերություններ։ Իսկ երբ չկան հարաբերություններ, չի լինում նաև լարվածություն»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, ապա Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ նա երբեք իր համար հեղինակություն չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ