18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ ես ատում

Մի՛ ատիր մեղավորին: Քանզի բոլորս ծանրաբեռնված ենք մեղքով: Եթե Աստծու սիրո պատճառով ստիպված ես ընդդիմանալու նրան, արտասվի՛ր նրա համար: Ինչո՞ւ ես ատում նրան: Ատի՛ր նրա մեղքերը եւ աղոթի՛ր նրա համար, որպեսզի ընդօրինակես Քրիստոսին, Որը ո՛չ թե զայրացավ մեղավորների վրա, այլ աղոթեց նրանց համար: Չե՞ս տեսնում արդյոք, թե Նա ինչպես արտասվեց Երուսաղեմի համար: Մենք բազմառիթ կերպով ծաղր ու ծանակի ենք ենթարկվում սատանայի կողմից, արդ ինչո՞ւ ատենք այն մարդուն, որ ծաղրվում է նրա կողմից, ով մեզ բոլորիս է ծաղրում:

Ո՛վ մարդ արարած, ինչո՞ւ ես ատում մեղավորին: Գուցե այն պատճառով, որ նա քեզ պես առաքինի չէ՞: Սակայն ո՞ւր է քո առաքինությունը, երբ սեր չունես քո մեջ: Ինչո՞ւ չես արտասվում նրա համար: Այլ հալածում ես նրան: Անգիտակցորեն ոմանք լցվում են ցասումով՝ իրենք իրենց մեղավորների գործերը քննողներ համարելով:

Սուրբ Իսահակ Ասորի (7-րդ դար), ՃԱՌ 60

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ