19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փոփոխություն ՛՛Փողերի լվացման՛՛ մասին օրենքում

՛՛Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվելու: Այս որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստում

Ինչպես նշեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը,  օրենքի նոր նախագծում ՛՛գործարք՛՛, ՛՛հաճախորդ՛՛, ՛՛հաշվետվություններ՛՛, փողերի լվացման ՛՛ռիսկ՛՛, ՛՛բարձր ռիսկ՛՛ հասկացությունների հետ մեկտեղ սահմանվում է ՛՛Քաղաքական ազդեցություն ունեցող անձ՛՛ հասկացությունը:

Ըստ նախագծի՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձը արտասահմանյան երկրի կամ տարածքի նախկին կամ գործող բարձրաստիճան պետական պաշտոնատար անձ է, ով իրականացրել է կամ իրականացնում է պետական, քաղաքական կամ հանրային բնույթի նշանակալից գործառույթներ: Ընդ որում, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը չի ընդգրկում միջին և ցածր դասի հանրային գործառույթներ իրականացնող անձանց:

Քաղաքական ազդեցություն ունեցող անձինք են՝ պետության ղեկավարները, կառավարության ղեկավարները, նախարարները և նախարարի տեղակալները, խորհրդարանի անդամները, բարձրագույն ատյանի դատարանի, Սահմանադրական դատարանի կամ այլ բարձր դատական ատյանների անդամները, ում որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ առանձնահատուկ հանգամանքներով պայմանավորված բողոքարկման դեպքերի,աուդիտորների դատարանի անդամները կամ կենտրոնական բանկի խորհրդի անդամները, դեսպանները, գործերի հավատարմատարները և զինված ուժերի բարձրաստիճան սպաները, քաղաքական կուսակցության ակնառու գործիչները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ