25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Եթե քեզ լավ պահես, ընտրությունները չկեղծված կհաշվենք, լավ չես պահի՝ հակառակը կանենք»

Նոր ընտրական օրենսգրքում լրագրողների ու դիտորդների թվի սահմանափակման հարցի շուրջ Henaran.am-ը զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ. «Աբսուրդ է, որ ընտրությունների ժամանակ մի բանակ են ձևավորում, տանում ընտրատարածք: Ֆրանսիայում, օրինակ, Ներքին գործերի նախարարությունն է կազմակերպում ընտրությունը: Ու ամեն բան նորմալ է ընթանում։ Եթե գործող իշխանությունն ուզենա ընտրություններն արդար անցկացնել, դրանից հետո ամեն հարց կարելի է կարգավորել։ Անշուշտ, ես դեմ եմ նրան, որ լրագրողների կամ դիտորդների թվի սահմանափակմանը, բայց ուզում եմ ասել, որ ընտրությունների ազատ ու արդար անցկացման հիմնական առանցքը դա չէ», – ասաց քաղաքագետը։

Լևոն Շիրինյանն ընդգծեց, որ երբ արտասահմանյան դիտորդական կազմակերպությունները գալիս են մեր երկիր, տեսնում ընտրությունների ընթացքն ու արձանագրում խախտումներ, դա մեծապես ազդում է մեր երկրի հեղինակության վրա։

«Ընտրություններին ակտիվորեն մասնակցում են արտասահմանյան դիտորդական կազմակերպությունները։ Այդպիսի դեպքերում մեր երկիրը վերահսկելի է դառնում օտարի ձեռքում։ Այդ դիտորդներրը խախտումներ են արձանագրում, հետո մեր երկրի ներկայացուցիչներին ասում են՝ եթե քեզ լավ պահես, ընտրությունները չկեղծված կհաշվենք, լավ չես պահի՝ հակառակը կանենք։

Մեր երկիրն այսպես ճորտ պահելու փոխարեն՝ պետությունը պիտի պատասխանատվությունն իր վրա վերցնի, ընտրություններն էլ ազատ ու արդար անցկացնի: Այդ ժամանակ, որ արտասահմանցի դիտորդները գան, տեսնեն՝ ամեն բան օրենքի սահմաններում է ընթանում, կսկսեն հարգել մեզ, հաշվի նստել մեր կայացրած որոշումների հետ։ Այդ առումով օրինակելի է Իսրայելը։ Միայն արդար ու ազատ ընտրություններ անցկացնելով` կկարողանանք մեր դիրքը բարձր պահել, բարոյականության, պետականաշինության մեջ առաջինը լինել»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ