20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իսկ դո՞ւ, դո՞ւ էլ ես Տեր Հիսուսին միայնակ թողել

Նա տառապալից կյանք ապրեց, Նրան բոլորը միայնակ թողեցին, թեև Իր բարությունից ոչ ոքի չզրկեց: Նա մենակ էր Իր տագնապների ու ցավերի մեջ, ու մենակ էր դիմակայում ընկճվածությանը և հալածանքներին: Ոչ ոք Նրան չպաշտպանեց կամ չքաջալերեց: Ոչ միայն վշտերի մեջ, այլև Իր ողջ կյանքի ընթացքում Նա միայնակ էր…

Այս ամենը կատարվել է անցյալում և այժմ էլ դեռ կատարվում է . նույն պատկերն է՝ Տեր Հիսուս Քրիստոս կանգնած է , իսկ աշխարհն զբաղված է իր վայելքներով, հաճույքներով ու դատարկ հոգսերով: Ոչ մեկի, ո՛չ մեկի հոգը չէ Քրիստոս: Ոչ ոք չի նստում Նրա ոտքերի մոտ՝ ինչպես Մարթայի քույր Մարիամը արեց, ոչ ոք գլուխը չի դնում Նրա կրծքին՝ ինչպես Զեբեդեոսի որդի Հովհաննեսը, ոչ ոք չի լվանում Նրա ոտքերը՝ ինչպես այն մեղավոր կինը:

Ինքը՝ Քրիստոս, զգում է այս մենակությունը և գիտի, որ մեծամասնությունն Իրենից հեռու է… Նա հարցնում է՝ ասելով. ‹‹Երբ Մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի… ›› (Ղուկ. 18:8):  Իսկ դո՞ւ, դո՞ւ էլ ես Տեր Հիսուսին միայնակ թողել: Կա՞ մի բան, որ քեզ հեռացրել է Նրանից:

Դեպի Լույս

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ