25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ողբերգություն անհավանականի շարքից. 25-ամյա տղան կախվել է ոչ ավանդական սիրո պատճառով

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժանմունքում քննիչ Էդգար Բարոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ Աբովյան քաղաքում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:

Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում քաղաքացիները ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ Սարալանջ թաղամասի թիվ 6-րդ դպրոցի բակում տեղադրված “տուռնիկից” երիտասարդ տղա է կախված:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը բաժնի պետ Արմեն Առաքելյանի գլխավորությամբ պարզել է, որ կախված երիտասարդը Կոտայքի մազի բնակիչ, 25-ամյա Հ. Հ.-ն է:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են տղայի ինքնասպանության պատճառն այն է եղել, որ Հ. Հ.-ն սիրահարված է եղել մեկ այլ տղայի՝ 20-ամյա Ս. Ս.-ին, ում էլ “Օդնոկլասնիկի”-ով նամակներ է ուղարկել և ցանկություն հայտնել հանդիպել: Սակայն ստացել է մերժումներ:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, քննչական մարմինը հայտնաբերել է նաև ինքնասպան եղածի համակարգիչը և պարզել է, որ ինքնասպանություն գործելուց առաջ էլ նա նամակ է գրել, որ դիմելու է այդ ծայրահեղ քայլին:

Աղբյուրը` shamshyan.com

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ