20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոր Ընտրական օրենսգիրքը բացառում է լցոնումը /վիդեո/

Այսօր ընտրական օրենսգիրքը հանրային և քաղաքական կյանքում առանցքային դերակատարում ունի: Ընտրական օրենսգրքի շուրջ տեղի ունեցող քննարկումները և զարգացումները տևական ժամանակ կդառնան հասարակության համար ամենակարևոր ու ամենահուզող գործընթացը», կարծում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Հարությունյանը գտնում է, որ ընտրական օրենսգրքի միջոցով հնարավորություն է ստեղծվում ընտրողի և նրա ընտրած քաղաքական գործչի միջև կապ ստեղծելուն.

«Ընտրողները ներկուսակացկան կյանքում քաղաքական գործչի ձևավորման ազդակ են դառնում: Սա ցույց է տալիս, որ տվյալ քաղաքական գործչի կապը  հետագայում  ընտրողի հետ ավելի որոշակի ու ավելի վստահելի է դառնում»:

Քաղքական գործչի խոսքով՝ Ընտրական օրենսգիրքը սոցիալական հարցեր չի լուծում: Նրա ընդունման կամ չընդունման դեպքում աշխատավարձի փոփոխություն չի նախատեսվում:

«Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս փորձել հանրության վստահությունը, որը հնարավորություն է տալիս առավել շատ ձայն հավաքած կուսակցությանը հանդես գալ ավելի լեգալ դիրքերից»:

Նոր Ընտրական օրենսգրքի ընձեռած պայմաններում Խոսրով Հարությունյանը լցոնումը բացառում է. «Գույների տարբերությունը բացառում է դա : Հավանականությունը շատ միեմալ է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ