20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Անտառը սիրո կարիք ունի /ֆոտո/

Հայաստանը աշխարհի այն 70 երկրներից է, որոնց անտառածածկ տարածքը կազմում է ընդհանուր մակերեսի 10 տոկոսը, իսկ նախկին ԽՍՀՄ տարածքում ՀՀ-ն ամենասակավանտառներից է համարվում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տասնամյակում Հայաստանում անտառների կորուստը հիմնականում շինափայտի եւ վառելափայտի ձեռքբերման նպատակով անօրինական անտառահատումների հետեւանք է: Ըստ պաշտոնական թվերի` Հայաստանի տարածքի ավելի քան 12 տոկոսը (332,333 հա) անտառածածկ է:

Այսօր աշխարհը նշում է անտառների պաշտպանության միջազգային օրը:

Համաշխարհային վիճակագրության համաձայն, ամեն տարի 16 մլն հեկտար բնական անտառ է  անհետանում երկրագնդի երեսից, ինչը գերազանցում է Ֆլորիդայի մակերեսը։ Սակայն այսօր  հաշվարկների համաձայն, երկրագնդի ցամաքի միայն 22-23 տոկոսն է ծածկված անտառներով:

Ի դեպ, վիճակագիրներն էլ իրենց հերթին փաստում են, որ, օրինակ, աշխարհում կաթնասուններից չորսից մեկը, թռչուններից` ութից մեկը գտնվում են սպառնալիքի տակ։ Ավելին, աշխարհի ավելի քան 1,6 մլրդ մարդկանց համար անտառը ոչ միայն ապրուստի միջոց է, այլեւ վառելիքի աղբյուր, կենդանիների համար սննդի հայթայթման վայր, ինչպես նաեւ բժշկության միջոց: Ավելի քան 300 մլն մարդ ապրում է անտառամերձ տարածքներում, իսկ բնապահպանների հաշվարկներով, կեսաբազմազանության ավելի քան 80 տոկոսի համար անտառները համարվում են իրենց ապրելավայրը, իսկ մարդու համար ամենակարեւոր` թթվածնի արտադրության 40 տոկոսն ապահովում են միայն արեւադարձային անտառները:

Կովկասյան տարածաշրջանը, որն համարավում է երկրագնդի  բնապահպանական թեժ կետերից մեկն այստեղ նույնպես ատառային ոլորտն այնքան էլ բարվոք վիճակում չէ:

Բնապահպաններն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, Թուրքիայում եւ Ադրբեջանում միշտ բարձրաձայնում են, այն մասին, որ իրենց երկրներում անտառային ոլորտն մնում է ամենակոռուպացվածը եւ յուրաքանչյուր անգամ տվյալկներ հրապարակում` լուսանկարներ,տեսաձայնագրություներ կապված անտառում իրականացվող անպօրինությունների հետ կապված:

«Հայաստանում բնական անտառների մոտ 70 տոկոսը կազմալուծված է եւ ծերացած»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը` հավելելով, որ երկրի տարածքում առկա անտառների թարմացման, նորացման խնդիր կա:

Որոշ ուսումնասիրություններով, Տավուշի, Լոռու եւ Սյունիքի մարզերի անտառներից որոշ հատվածներ ունեն սերմնային ծագում, իսկ Վայոց ձորի եւ Կոտայքի մարզերում առկա անտառային շերտերը համարվում են մացառային: «Մեր անտառային տարածքները համարվում են 4-րդ եւ 5-րդ սերնդի անտառներ»,- ասում է Ռ. Պետրոսյանը` նշելով, որ Հայաստանի անտառների 28 տոկոսն ունի 3-4 լրիվություն, այսինքն` բավական վատ վիճակում են, մի մյուս մասը համարվում է միջին որակի. «Շատ քիչ անտառներ կան, որոնք համարվում են բարձր որակի»:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի

IMG_0939

12065594_1098228220202368_5543853189143026892_n

hatvays

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ