18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Շողակաթ» հեռուստաընկերության աշխատակիցները վթարի են ենթարկվել

մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:20-ի սահմաններրում, Երևան քաղաքի Սվաճյան փողոցի բնակիչ, 40-ամյա Նաիրի Մարգարյանը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Ստեփանավանի թունելի ոլորաններում, իր վարած «Toyota» մակնիշի 34 TN 085 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի մետր առաջ ընթանալով, հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Նշված կենտրոնից ֆոտոլրագրողին ասել են, որ վիրավորի անուն-ազգանունն է Աննա Սարգսյան, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Կայքի տեղեկություններով, ավտոմեքենայում եղել են վարորդը և 5 ուղևոր, բարեբախտաբար, մյուսները չեն տուժել:

Մանրամասները՝ shamshyan.com կայքում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ