25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Արմավիա”-ի ժամանակն սպառվեց, “Զվարթնոց”-ը նորից չի սպասարկում

Այսօր առավոտյան “Զվարթնոց”-ը /“Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ/  կրկին դադարեցրել է “Արմավիա” միջազգային ուղեւորափոխադրող ընկերության չվերթների սպասարկումը:

Henaran.am-ը երեկ տեղեկացրել էր  ,  որ պարտքերի պատճառով դադարեցված չվերթների սպասարկումը “Զվարթնոց”-ը ժամանակավորապես, մինչեւ այսօր` հոկտեմբերի 18-ը ժամը 11-ը, վերականգնել էր:

Ինչպես Henaran.am-ին փոխանցեց “Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ  հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը , “Արմավիա”-ն տեղեկացված է չվերթներիի սպասարկումը դադարեցնելու մասին եւ հույս հայտնեց, որ ավիաընկերությունը    համապատասխան քայլեր կձեռնարկի:

Մեր դիտարկմանը, թե “Զվարթնոց”-“Արմավիա” վեճից, փաստորեն, առաջին հերթին տուժում է  ուղեւորը, Գեւորգ Աբրահամյանն արձագանքեց.”Ուղեւորները պետք է դիմեն ավիաընկերությանը, որի տոմսը ձեռք են բերել եւ փորձեն խնդիրների լուծումը գտնել այնտեղ: Ուղեւորի պատասխանատուն ավիաընկերությունն է”:

Հիշեցնենք, որ երեկ “Արմավիա”-ից Henaran.am-ին ասել էին, որ “Զվարթնոց”-ի գործողությունները պայմանավորում են այն փաստով, որ ավիաընկերույթունը շուտով նոր բաժնետեր է ունենալու, ինչը “Զվարթնոց”-ը հերքել էր:

Հ.Գ. Ինչպես երեկ, այսօր նույնպես, օրվա ավարտին տեղեկություն ստացանք, որ “Զվարթնոց”-ը վերականգնել է “Արմավիա”-ի չվերթների սպասարկումը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ