25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դոնի Ռոստովում ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել․ բոլորը մահացել են /վիդեո/

Այսօր վաղ առավոտյան` տեղի ժամանակով 3:50 րոպեին, ՌԴ Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջքի ժամանակ կործանվել է Բոինգ 737 ինքնաթիռը` Fly Dubai ավիաընկերության։ Ինքնաթիռը Դուբայից Դոնի Ռոստով էր վերադառնում։

Ինքնաթիռում 55 ուղեւոր է եղել, որոնցից 4-ը՝ երեխաներ եւ անձակազմի 6 անդամները։ Ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել ու հրդեհվել, ոչ ոքի փրկել չի հաջողվել։

LifeNews-ը հրապարակել է անձնակազմի անդամների ու ուղեւորների անունները։ Անձնակազմի անդամները հիմնականում արտասահմանցիներ են, ուղեւորները՝ հիմնականում ռուսաստանցիներ, կան նաեւ Ուկրաինայի քաղաքացիներ։ Նախնական տվյալներով՝ ուղեւորների մեջ հայեր չկան։

Նախնական վարկածով՝ ինքնաթիռի կործանման պայմանը եղանակային վատ պայմանները՝ վատ տեսանելիությունն է եղել։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ