25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանցիները բավական տհաճ իրավիճակում են հայտնվում Մոսկվայի օդանավակայանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, որոնք արտերկիր մեկնելիս տարանցիկ անցնում են Մոսկվայի օդանավակայաններից որևէ մեկով, բավականին տհաճ իրավիճակում են հայտնվում։ «Ժողովուրդ»–ը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ մոսկովյան օդանավակայանների աշխատակիցները ՀՀ քաղաքացիներին սկսում են մանրակրկիտ հարցաքննել, թե ինչու են նրանք այս կամ այն եվրոպական երկիրը մեկնում կամ մեկնել (Հայաստան վերադարձողների դեպքում), որքան ժամանակ են մնալու կամ մնացել, ու այսպես շարունակ։ Նկատենք, որ տվյալ դեպքում խոսքը միայն ՀՀ այն քաղաքացիների մասին չէ, որոնց ժամանման վայրը ՌԴ մայրաքաղաքն է։

Տարանցիկ Մոսկվա ժամանող ուղևորը իրավական տեսանկյունից ՌԴ սահմանը չի հատում, քանի որ նա մնում է, այսպես կոչված, «ստերիլ» տարածքում, մինչև կգա իր մեկնման ժամանակը։ Աշխարհի թերևս ոչ մի երկրում տարանցիկ ուղևորներին նրանց ուղևորության վերաբերյալ նման մանրամասն հարցաքննության չեն ենթարկում։ Առավել ևս, որ հարցադրումների մեծ մասին ուղևորը կարող  պատասխանել, որ ձեր գործը չէ, քանի որ նա հարցաքննողների համաքաղաքացին չէ և ոչ էլ պատրաստվում է նրանց երկրում մնալ։ ՀՀ քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ «Ժողովուրդ»–ը Հայաստանում ՌԴ դեսպանատուն օրեր առաջ հարցում էր ուղարկել, որի պատասխանը այդպես էլ չստացանք:

Մանրամասները՝ թերթի այս համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ