20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արդարադատությունը ես չեմ իրականացրել. Դավիթ Հարությունյան /վիդեո/

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում «Մատաղիսի» հայտնի գործով ՄԻԵԴ վճիռը Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը չցանկացավ  մեկնաբանել: «Եթե նախարար եմ, դա դեռ չի նշանակում, որ արդարադատությունը ես եմ իրականացրել: Այս պահին չեմ կարող մեկնաբանել, քանի որ պետք է ծանոթանամ, նոր մեկնաբանեմ», – ասաց Դավիթ Հարությունյանը:

Հարությունյանը խոսեց  նաև ԸՕ 97-րդ հոդվածի մասին, որտեղ նշվում է, թե կոալիցիա կազմող ուժերի թիվը սահմանափակվում է 3-ով, սակայն անգլերեն տարբերակում հակառակն է, այսինքն՝ առնվազն 3-ը պետք է լինեն:

«Նկատել ենք այդ վրիպակը և կշտկենք»,-  ասաց պատասխանեց Հարությունյանը ու հիշեցրեց, որ յուրաքանչյուր  առաջարկ կքննարկվի ու հաշվի կառնվի. «Պատրաստ ենք քննարկելու ցանկացած հարց` ցանկացած ֆորմատով: Եթե առաջարկվում է ֆորմատ, որն ավելի մեծ հնարավորություն կընձեռի լայն կոնսենսուս ունենալու համար, ապա մենք պատրաստ ենք ադ ֆորմատում աշխատել: Եզոպոսի առակի համաձայն` ասեմ, որ ասում է` գնա, հիմա ճանապարհը կսկսենք գնալ և կերևա»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

 

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ