19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քանի դեռ ուշ չէ, հայտարարեք , որ դեմ եք դասադուլին

Քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել ”Ժառանգության” անդամներին դադարեցնել դասադուլը:

”Հարգարժան պարոն Հովհաննիսյան
Խոսքս ուղղում եմ Ձեզ, ինչպես նաև Ձեր կողմնակից իմ շատ լավ ու բարի ընկերներին՝ Ստյոպա Սաֆարյանին, Արմեն Մարտիրոսյանին, Իզաբելլա Աբգարյանին, Դավիթ Սանասարյանին և մնացած իմ ընկերներին։

Ես հարգում եմ Ձեր պայքարը և շատ հարցերում համաձայն եմ ձեզ հետ։ Բայց խնդրում եմ ձեզ, քանի դեռ ուշ չէ, հայտարարեք , որ դեմ եք դասադուլին։ Մեզ ”դախլեքի” երկրորդ սերունդ պետք չէ։ Մենք դեռ այն մեկը չենք մարսել։ Ճիշտ հասկասեք ես կոչ չեմ անում, որպեսզի այդ երիտասարդները չմասնակցեն հանրահավաքներին։ Ավելին նման միջոցառումների շարժիչ ուժը բոլոր ժամանակներում և բոլոր պետություններում եղել է ուսանողությունը։

Բայց հավատացած եղեք, որ եթե կոչ անեք դասադուլ չանեն, մասնակցեն բոլոր դասերին և դասերից հետո հետո միայն գան հանրահավաքներին, ՁԵԶ հավատացողների քանակը կավելանա՝ առնվազն ի դեմս այդ երեխաների ծնողների, որոնց կյանքի նպատակն է տեսնել իրենց երեխաներին կրթված, ոչ թե դասադուլ անող։ Առավել ևս, որ հանրահավաքները միշտ սկսում են դասերից հետո։ Կարծում եմ, Դուք որպես հայ ծնող կհասկանաք ինձ և իմ նման շատերին”։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ