24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը եւ ”Ժառանգական” Անահիտ Բախշյանը

”Ժառանգության” կուսակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը դասադուլ անող ուսանողներին այն դադարեցնելու կամ շարունակելու կոչ չի անում:

”Ես ոչ դադարեցնելու, ոչ շարունակելու կոչ չեմ անում, դա իրենց որոշելիքն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բախշյանը:

Հարցին` ուսանողների դասադուլը մոտիվացվում է քաղաքական պահանջով, ինչո՞ւ տիկին Բախշյանը որեւէ դիրքորոշում չի հայտնում, պատասխանեց. ”Դա ուսանողների, երիտասարդների Սահմանդրական իրավունքն է: Եթե իրենք որոշել են ու հիմնավորել են իրենց հայտարարություններում, դա իրենց իրավունքն է, իրենք դրանով ուզում են արժանապատիվ ու արդար Հայաստան ունենալ”: 

Մեկնաբանելով լուրերը, թե դասադուլի կազմակերպիչը իրենց կուսակցության անդամներն են` նախկին պատգամավորը նկատեց. ”Դժվար չի այսօր իմանալ, թե ովքեր են այդ գաղափարի հեղինակները: Հնարավոր է, որ ”Ժառանգության” երիտասարդներից լինեն, բայց ”Ժառանգությունն” ինքը այդպիսի կոչ չի արել”:

Տիկին Բախշյանից հետաքրքրվեցինք` ինքը հաճախո՞ւմ է աշխատանքի: ”Ես հիմա աշխտանքի վայրում եմ, և դուք ինձ հիմա, կարծես խանգարում եք”,-կատակեց Անահիտ Բախշյանը:

Հ. Գ. Փաստորեն, տիկին Բախշյանը պարտաճանաչ աշխատանքի է գնում, իսկ “Ժառանգության” հանրահավաքներին գործադուլի կոչեր են հնչում, ամենայն հավանականությամբ, ոչ “ժառանգականների” կողմից, եթե հաշվի առնենք իրենց իսկ հայտարարությունները, որ որեւէ քաղաքացիական անհնազանդության կոչ չեն անում:

Թերեւս կոչերի հեղինակները նրանք են, ովքեր ազդարարում են, որ Րաֆֆու ձեռքից շարժումը պետք է վերցնել: Իսկ նման կոչեր արդեն մի քանի օր է` սոցցանցերում շրջանառվում է:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ