25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չեն վստահում նախարարին. պահանջում են/վիդեո/

Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության շենքի դիմաց հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախարար Լեւոն Յոլյանից պահանջում են, որ իրենց էլ ընդգրկեն աշխատանքային խմբի մեջ:

«Նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մինչեւ ապրիլի մեկը պետք է ուսումնասիրի «Նաիրիտ»-ում առկա վիճակը պարզելու ու հետագա անելիքները հստակեցնելու համար, պենք պահանջում ենք, որ աշխատանքային խմբում ընդգրկեն նաև մեզ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարանի նախկին աշխատակիցներից Տիգրան Կարապետյանը:

Գործարանի աշխատակիցները նամակ փոխանցեցին նախարարին. «Մենք կառավարությանը, նախարարին չենք վստահում, այդ իսկ պատճառով էլ ցանկանում ենք, որ մեր մարդկանիցից մի քանիսը ևս մանսակցեն այդ հանձնաժողովի կոմղից տեղի ունեցող ուսումնասիրություններին: Մենք ունենք լավ մանսագետներ ովքեր կարող են իրենց գիտելիքներով հանձնաժողովին օգնել և այնպես անել, որգործարանը վերագործարկվի»,-ընդգծեց աշխատակիցը:

Հիշեցնենք, որ ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասել էր, որ եթե լինի պոտենցիալ ներդրող, պետությունը պատրաստ է սառեցնել պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ