19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Ժամանակն է կրկին կենտրոնանալ Արցախի վրա”. կոնգրեսական Ադամ Շիֆ

Ամերիկացի հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը “asbarez.com”-ում հոդված է ներկայացրել Արցախի վերաբերյալ` “Ժամանակն է կրկին կենտրոնանալ Արցախի վրա” վերնագրով:

Նա գրում է, որ  Խորհրդային Միության փլուզումից հետո տասնամյակներ շարունակ ճնշված տարածաշրջանային հակամարտությունները կրկին գլուխ բարձրացրեցին, որոնցից ամենաթեժը Ադրբեջանի եւ Արցախի միջեւ հակամարտությունն էր: Շիֆն Արցախն անվանում է “բացառապես հայկական տարածք, որը Խորհրդային իշխանություների օրոք անցել էր Ադրբեջանին, չնայած Հայաստանի հետ դարավոր կրոնական, լեզվական եւ մշակութային կապին”:

“1994-ին կնքած հրադադարից հետո էլ հեշտ չէ, քանի որ առկա են ազերի դիպուկահարների հարձակումները շփման գծում, ինչպես նաեւ Ադրբեջանի բազմաթիվ պատոնյաների սպառնալիքները, ընդհուպ մինչեւ քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու սպառնալիքը”,-գրում է Շիֆը` նշելով, որ իրավիճակն ավելի սրվեց, երբ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, ով 2004-ին Հունգարիայում սպանել էր հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում, արդարացվեց Ադրբեջանում:

Նա սարսափելի եւ անբացատրելի է համարում քնած մարդուն կացնահարածին հերոս ընդունելը եւ կարծիք հայտնում, որ Ալիեւն այդ քայլով վերացրեց Արցախի հարցում մոտ ապագայում առաջընթաց գրանցելու հնարավորությունները:

Նրա խոսքով` պատերազմի տարիները եւ տնտեսական շրջափակումը խոչընդոտւմ են Արցախի զարգացումը, այդ պատճառով էլ ԱՄՆ-ը պետք է մեծացնի Արցախին տրամադրվող օգնության չափը, ինչպես նաեւ դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին` ցույց տալու համար, որ Սաֆարովի ներումն անընդունելի է եւ որ Հայաստանի կամ Արցախի դեմ Ադրբեջանի դրսեւորած ագրեսիան ընդունելի չէ ԱՄՆ-ի համար: Շիֆը նաեւ համոզմունք է հայտնել, որ Արցախի հայ ժողովուրդը չպետք է հայտնվի Ալիեւի ձեռքում, ով “իր ժողովրդի հետ միասին մարդասպանին հերոսացնելով ցույց տվեցին իրենց իրական էությունը, որը եւ համոզիչ փաստ է Արցախի անկախության ճանաչման համար”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ