18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու՞ է մեր երկրում բենզինը թանկ. Շաբոյանի պարզաբանումը /վիդեո/

Այսօր ԱԺ-ում ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում անդրադարձավ բենզինի գնին:
 
Ըստ Շաբոյանի` Վրաստանում ու Հայաստանում վաճառվող նավթամթերքի գնային տարբերությունները բացատրելի են:
 
Նա ներկայացրեց, թե ինչու է Հայաստանում բենզինն ու նավթամթերքը թանկ:
«Բենզինը Վրաստանի տարածքով տեղափոխելիս վրացական երկաթուղին բեռնափոխադրմն համար բարձր գանձումներ է անում: Երկրորդ պատճառը հարկային քաղաքականությունն է: Վրաստանի ու Հայաստանի հարկային քաղաքականությունների միջև կան որոշակի տարբերություններ»:
 
Շաբոյանը շեշտեց, որ բացի վերև նշված հանգամնքները`Հայաստանում ու Վրաստանում առկա բենզինի գնային տարբերությունների հետ կապված` կան նաև այլ պատճառներ.
 
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեկ լիտր բենզին ՀՀ ներմուծելու համար ավելի շատ ԱԱՀ ու Ակցիզային հարկ է գանձվում, քան Վրաստանում: Բացի այդ` վերջին ժամանակներս Վրաստանը համեմատաբար ավլի էժան գնով բենզին է ներկրում Թուրքմենստանից ու Ադրբեջանից»:
Մանրամասները՝ տեսանյութում
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ