20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ցրտահարություն գրանցվել է. գյուղնախարար

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անդրադառնալով որոշ մարզերում ցրտահարության թեմային, ասել է, թե հիդրոմետ ծառայության տվյալների համաձայն՝ անցած գիշեր, այսօր և վաղը սպասվում էր ցրտահարություն:

«Այս գիշեր հիմնականում բացասական ջերմաստիճան գրանցվեց Զվարթնոցի և նրա հարակից մի քանի համայնքներում: Գրանցվեց 5-7 աստիճան ցուրտ: Այսօրվա վիճակով կարող ենք ասել, որ հիմնական ցրտահարությունը կայացել է Զվարթնոցի, Փարաքարի, Մերձավանի տարածքներում: Սա չի կարելի ամբողջացնել, քանի որ համայնքներ կան, որտեղ տարբեր ջերմաստիճաններ են գրանցվել. Մի տեղ ջուրը սառել է գետնի վրա, իսկ տեղեր կան, որտեղ ընդհանրապես բացասական ջերմաստիճան չի գրանցվել»,-հայտարարեց Սերգո Կարապետյանը եւ զգուշացրել, որ այս գիշեր նորից  սպասվում է  ցուրտ հոսանքների ներթափանցում:

«Այսօր և վաղը սպասվում է ավելի ցածր ջերմային ռեժիմ: Դրա համար արդեն քանի օր խորհրդատվություն ենք անցկացնում և գյուղացիական տնտեսություններին հորդորում ենք անպայման ծխապատում իրականացնել»,-ասաց Ս. Կարապետյանը` նշելով, որ ներկա պահին չի կարող գնահատական  տալ եւ խոսել կորուստների մասին.«Որոշակի տեղերում ցրտահարություն իհարկե եղել է, մասնակի է և առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում պարզ կլինի, թե ինչ ենք ունենալու»

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ